• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մուսա Սիսոկոն պաշտոնապես տեղափոխվում է «Նյուքասլ»

Մուսսա Սիսսոկո«Թուլուզը» պաշտոնապես հայտնել է, որ ակումբի կիսապաշտպան Մուսա Սիսոկոն տեղափոխվում է «Նյուքասլ»: Գործարքը գնահատվում է 1.8 մլն ֆունտ:

Այսպիսով, «կաչաղակները» չսպասեցին մինչև ամառ, երբ կլրանար Սիսոկոյի պայմանագիրը «Թուլուզի» հետ, այլ որոշեցին գործել արդեն հիմա:

Մուսան արդեն համաձայնեցրել է պայմանագիրը 5.5 տարի ժամկետով և պաշտոնապես կդառնա «Նյուքասլի» խաղացող բուժզննումից հետո:

Ֆրանսիայի ազգային հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը «Թուլուզի» սան է: Սիսոկոյի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք եվրոպական ակումբներ, այդ թվում նաև անգլիական, սակայն Մուսան ինքը ցանկություն հայտնեց տեղափոխվել «Նյուքասլ»:

Սիսոկոն հերթական ֆրանսիացի նորեկն է «Նյուքասլում»: Ավելի վաղ Ալան Պարդյուն ձեռք էր բերել Մապու Յանգա-Մբիվային, Յոան Գուֆրանին և Մաթյո Դեբյուշին: Իսկ երեկ «Նյուքասլ» տեղափոխվեց նաև ֆրանսիական «Նանսիի» պաշտպան Մասադիո Հայդարան:

Հետաքրքիր փաստեր