• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մրցաշրջանի ավարտին Ֆաբիանսկին կհեռանա «Արսենալից»

Լուկաշ ՖաբիանսկիԼուկաշ Ֆաբիանսկին հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել «Արսենալի» հետ և պատրաստվում է մրցաշրջանի ավարտին լքել լոնդոնյան ակումբը:

Ֆաբիանսկին «Արսենալ» է եկել 2007թ-ի ամռանը: Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստն Արսեն Վենգերի թիմի հիմնական կազմում տեղ գտնելու ոչ քիչ հնարավորություններ է ստացել, սակայն չի կարողացել օգտագործել դրանք:

Ընթացիկ մրցաշրջանում բարձր մակարդակով է հանդես գալիս իր հայրենակից Վոյցեխ Շեսնին, ուստի 28-ամյա Լուկաշը մտադիր է խաղային պրակտիկայի համար լքել «Էմիրեյթսը»:

-Ես ցանկանում եմ լինել ակումբի և Լեհաստանի ազգային հավաքականի առաջին համարը: Ես շատ բան եմ սովորել Լոնդոնում: Մեծ հարգանքով եմ մոտենում այս ակումբին, սակայն մերժել եմ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը, որպեսզի կարիերաս շարունակեմ այն ակումբում, որտեղ խաղալու հնարավորություն կունենամ,- ասել է Ֆաբիանսկին: Daily Star

Հետաքրքիր փաստեր