• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մրցաշրջանի ավարտից հետո Թերրին կհեռանա «Չելսիից»

Ջոն Թերրի«Չելսիի» ավագ Ջոն Թերրին հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանն իր համար կլինի վերջինը «Սթեմֆորդ Բրիջում»։

Անցած շաբաթ «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո ակումբի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ 35-ամյա պաշտպանին հայտնել են, որ չեն երկարաձգի նրա պայմանագիրը, որը լրանում է այս մրցաշրջանի ավարտին։

«Չելսին» որոշել է նոր պայմանագիր չառաջարկել իր ավագին, չնայած որ գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը ցանկություն էր հայտնել պահել վետերանին։ Այս պարագայում, կընդհատվի Թերրիի 18-ամյա կարիերան լոնդոնյան ակումբում։

Սակայն դրանով չի ավարտվի նրա ֆուտբոլային կարիերան։ Թերրին արդեն հայտնել է, որ կմեկնի արտասահման։

-Հեքիաթային ավարտ չի լինի։ Ես չեմ ավարտի կարիերաս։ Անցած շաբաթ իմացա, որ իմ պայմանագիրը չի երկարաձգվի։ Ես չեմ խաղա Անգլիայի այլ ակումբում։ Չեմ կարող այդպես վարվել «Չելսիի» երկրպագուների հետ։ Չգիտեմ, թե որտեղ կխաղամ, բայց հաստատ ոչ Պրեմիեր Լիգայում,- Թերրիի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։

Հետաքրքիր փաստեր