• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մրցավարական խորհուրդը խոստովանել է, որ «Բրենտֆորդի» գոլը սխալմամբ է հաշվվել

Մրցավարական խորհուրդը խոստովանել է, որ «Բրենտֆորդի» պատասխան գոլը Պրեմիեր լիգայի «Արսենալի» դեմ խաղում սխալմամբ է հաշվվել։

Հիշեցնենք, որ «Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնիի գոլը տուգանային հարվածի խաղարկումից հետո «Արսենալին» թողել է առանց հաղթանակի՝ 1:1:

Հանդիպումից հետո «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի ուշադրությունը բևեռվել է «մեղուների» պաշտպան Էթան Պինոկի վրա, ով, լինելով խաղից դուրս, արգելափակել է Գաբրիելին։

Արտետան հրաժարվեց այս խաղից դուրս վիճակը պասիվ համարել, սակայն BBC-ն հայտնում է, որ մրցավարներն ավելի ակնհայտ պատճառ ունեին Թոնիի գոլը չեղարկելու համար։

Բանն այն է, որ Պինոկի գործընկեր Կրիստիան Նյորգորը նույնպես խաղից դուրս է եկել, ով էլ հենց գոլային փոխանցում է կատարել։

VAR-ի մրցավար Լի Մեյսոնը դիտել է Նյորգորի հետ դրվագը, բայց գծեր չի գծել խաղից դուրս դիրքը որոշելու համար, և իզուր:

Այսպիսով, մրցավարական կորպուսը «Բրենտֆորդի» գոլը վերածեց մարդկային սխալի, թեև այդ սխալը կարող է մեծ ազդեցություն ունենալ Պրեմիեր լիգայի տիտղոսների վրա: