• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մրցավարական կորպուսը կհրապարակի գլխավոր մրցավարի և VAR-ի մրցավարների աուդիո զրույցները

Առաջիկա երկուշաբթի մրցավարական կորպուսը առաջին անգամ կհրապարակի Պրեմիեր լիգայի մրցավարի և VAR համակարգի մրցավարների աուդիո զրույցները։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս մրցավարական ​​համակարգի ղեկավար Հովարդ Վեբը հայտարարեց մրցավարի աշխատանքում կարևոր փոփոխությունների մասին՝ ասելով, որ շուտով նրանք կկարողանան բացատրել իրենց որոշումները հանրությանը։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Վեբը երկուշաբթի երեկոյան հյուրընկալվելու է Sky Sports-ին Պրեմիեր լիգայի «Լեսթեր»-«Լիվերպուլ» խաղի ժամանակ:

Վեբը հեռուստաալիքի փորձագետներ Գարի Նևիլի և Ջեյմի Կարագերի հետ քննարկում կունենա 2022/23 սեզոնում VAR համակարգի աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաև կբացի վարագույրները մրցավարության և հանրության միջև։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), որը ֆուտբոլում կանոններ է սահմանում, արդեն հաստատել է Daily Mail-ին, որ դեմ չէ մրցավարների՝ միմյանց հետ խոսելու արձանագրությունների հրապարակմանը միայն այն դեպքում, եթե դա տեղի ունենա խաղերի ավարտից հետո, այլ ոչ դրանց ընթացքում։

Նույն օրը երեկոյան մրցավարական ​​համակարգը կհրապարակի իրենց սեփական ծրագրի կես ժամանոց թողարկումը, որը կոչվում է «Match Officials. Mic’d Up»՝ այս սեզոնի տարբեր վիճահարույց դրվագների վերլուծությամբ:

Հետաքրքիր փաստեր