• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յայա Սանոգո. «Վենգերն ասաց, որ տարիներ շարունակ հետևել է իմ խաղին»

Յայա Սանոգո«Օսերի» հարձակվող Յայա Սանոգոն հաստատել է, որ համաձայնել է տեղափոխվել «Արսենալ» և շուտով կմեկնի «Էմիրեյթս»:

20-ամյա ֆրանսիացու խոսքերով, ով հիմա մասնակցում է աշխարհի երիտասարդական առաջնությանը, իրեն ուշադիր հետևում էր «զինագործների» գործակալ Ժիլ Գրիմանդին: Հետո Սանոգոյին սպասում էր մարզիչ Արսեն Վենգերի հետ հանդիպումը:

-Ժիլը ժամանել էր, որպեսզի հետևեր «Օսերում» իմ ելույթներին, իսկ հետո հրավիրեց Փարիզի հյուրանոցներից մեկը, որտեղ ես հանդիպեցի Արսեն Վենգերին:

Ես շատ տպավորված էի, որ նա այդքան երկար ճանապարհ էր կտրել ինձ համար: Նա ասաց, որ ես անպայման իմ հնարավորությունը կունենամ «Արսենալում»:

Նա նաև ասաց, որ հետևել է իմ խաղին մի քանի տարի շարունակ: Նրա այցը վերջնականապես ինձ համոզեց տեղափոխվել «Արսենալ»,- Սանոգոյի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Հավելենք, որ երկու տարի առաջ Յայան կարող էր հեռանալ ֆուտբոլից ոտքի կրկնակի կոտրվածքի պատճառով: Ինչպես ինքն է խոստովանում, այն ժամանակ նա անգամ մտածում էր փոստատարի աշխատանք կատարելու մասին:

Հետաքրքիր փաստեր