• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յայա Տուրե․ «Մենք կարող ենք բոյկոտել Ռուսաստանում կայանալիք Աշխարհի 2018թ-ի առաջնությունը»

Յայա Տուրե«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն հայտնել է, որ սևամորթ ֆուտբոլիստներով կբոյկոտեն աշխարհի 2018թ-ի առաջնությունը, եթե Ռուսաստանը չսկսի պայքարել ռասիզմի դեմ:

Ինչպես հայտնի է, Չեմպիոնների Լիգայի հերթական տուրում «Սիթին» արտագնա խաղ ունեցավ Մոսկվայում: «ԲԿՄԱ»-ի դեմ խաղից հետո «քաղաքայինների» կիսապաշտպանը դժգոհություն հայտնեց ռուս երկրպագուների ռասիստական արտահայտություններից: «Սիթին» արդեն պաշտոնական բողոք է ուղարկել ՈՒԵՖԱ, և գործի քննությունը կլինի հոկտեմբերի 30-ին:

Կոտ դը Իվուարի հավաքականի ֆուտբոլիստը նաև հայտնել է, որ եթե Ռուսաստանը քայլեր չձեռնարկի այս ուղղությամբ, ապա իրենք կբոյկոտեն աշխարհի 2018թ-ի առաջնությունը:

-Իհարկե, սևամորթ ֆուտբոլիստներին երաշխիք է պետք: Դա շատ կարևոր է: Եթե մենք վստահ չլինենք, ապա կարող ենք չմասնակցել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ես խաղացել եմ նաև Ուկրաինայում, որտեղ այդքան էլ վատ չէր, սակայն այնտեղ էլ խնդիրներ կային:

Ես չեմ հասկանում, թե դա ինչ պատճառով է լինում ֆուտբոլում: Չեմ հասկանում, թե ֆուտբոլն ինչով է տարբերվում ռեգբիից, հանդբոլից կամ այլ սպորտաձևերից,- Տուրեի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր