• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յայա Տուրե․ «Յունայթեդի» համար դժվար կլինի տիտղոս նվաճել»

Յայա Տուրե«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն կարծում է, որ իրենց հարևան «Մանչեսթեր Յունայթեդի» համար շատ դժվար կլինի պահել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը:

Նախորդ մրցաշրջանում «կարմիր սատանաները» առանց որևէ լուրջ խնդիրների չեմպիոնական տիտղոսը վերցրեցին իրենց սկզբունքային մրցակիցներից: Սակայն ընթացիկ մրցաշրջանում «Յունայթեդը» դեռ չի կարողանում գտնել իր խաղը և այս պահին զբաղեցնում մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

-«Յունայթեդին» դժվար կլինի պահել չեմպիոնական տիտղոսը, քանի որ այժմ նրանք խնդիրներ ունեն: Այս պահին մեծ վտանգ է ներկայացնում «Լիվերպուլը», քանի որ նրանք ունեն Սուարես և Սթարիջ, ովքեր շարունակում են գոլեր խփել,- Տուրեի խոսքերն է մեջբերում The Sun-ը: