• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յանուզայը մերժել է Կոսովոյի հավաքականի հրավերը

Ադնան ՅանուզայԻնչպես հողորդում է The Telegraph պարբերականը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը մերժել է Կոսովոյի հավաքականի պատմության մեջ առաջին խաղին մասնակցելու հրավերը:

Ինչպես արդեն հայտնել ենք, ընդամենը վերջերս է ՖԻՖԱ-ն Կոսովոյին անկախ ֆեդերացիայի կարգավիճակ տվել: Այժմ այդ բալկանյան փոքր պետությունը պատրաստվում է իր առաջին ընկերական խաղն անցկացնել՝ մարտի սկզբին Հայիթիի ազգային ընտրանու հետ:

Այդ խաղին մասնակցությունը ոչնչով չէր ազդի Ադնանի ընտրության վրա, քանի որ խաղն ընկերական բնույթ ունի և հնարավոր կլիներ հետո փոխել հավաքականը: Սակայն Ադնանը մերժել է Կոսովոյի հրավերը՝ ինչպես որ արդեն մերժել էր Ալբանիայի և Բելգիայի հավաքականների հրավերները:

Հաղորդվում է, որ 19-ամյա Յանուզայն իր ապագան կապում է Անգլիայի ազգային հավաքականի հետ:

Հետաքրքիր փաստեր