«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը վստահ է, որ Լուիս Սուարեսը կմնա ակումբում:
Օրեր առաջ «Արսենալը» 26-ամյա ուրուգվայցու համար 40 մլն ֆունտ առաջարկեց, սակայն «կարմիրներից» մերժում ստացավ: Էյրի խոսքերով, իր ակումբն ընդհանրապես չի պատրաստվում վաճառել Սուարեսին:
-Սուարեսը կվերադառնա և այսօր կմարզվի ընդհանուր թիմի հետ: Չնայած որոշ մարդկանց ենթադրություններին, մենք երբեք չենք մտածել նրան վաճառելու մասին:
Նա կշարունակի մարզվել և խաղալ «Լիվերպուլի» համար: Սպասում եմ, որ մրցաշրջանի մեկնարկին նա մեզ հետ կլինի,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Էյրը: