• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յան Էյր. «Իվանովիչի հետ պատահարը ոչ մի կերպ չի անդրադառնա Լուիսի ապագայի վրա «Լիվերպուլում»

Յան Էյր«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը հայտնել է, թե ինչ որոշում է կայացրել ակումբը հարձակվող Լուիս Սուարեսի հետ կապված, որը երեկ կայացած «Չելսիի» հետ խաղի ժամանակ (2:2) կծել է մրցակցի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին:

-Մենք այդ դրվագի մասին խոսել ենք Լուիսի հետ երեկ երեկոյան և այսօր առավոտյան: Նա ներողություն է խնդրել: Մենք որոշեցինք տուգանել նրան այդ արարքի համար: Բրենդան Ռոջերսը կաշխատի նրա կարգապահության վրա:

Երբ խոսում ես նրա հետ, հասկանում ես, թե ինչքան է նա իսկապես զղջում կատարվածի համար: Լուիսը շատ է ափսոսում: Նա իրականում խնդրել է մեզ նվիրաբերել իր տուգանքն այն ընտանիքներին, որոնք «Հիլլսբորոյի» ողբերգության ժամանակ կորցրել են իրենց հարազատներին: Կարծում եմ, որ նա զգում է, որ երեկ շատ մարդկանց է հիասթափեցրել:

Մենք կաշխատենք իր խաղի այդ կողմի վրա, առաջին հերթին Բրենդանը: Հուսամ, որ այս ամենը բավական կլինի, սակայն մենք կսպասենք և կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնեն ֆուտբոլային իշխանությունները:

Բնականաբար, ակումբի սեփականատերերը տեղյակ են այս մասին: Նրանք գոհ էին, թե մենք ինչպես որոշեցինք լուծել այս խնդիրը:

Այս պատահարը ոչ մի կերպ չի անդրադառնա Լուիսի ապագայի վրա «Լիվերպուլում»: Լուիսը շատ կարևոր է ակումբի համար, թիմակիցները նրան շատ լավ են վերաբերվում: Ամռանը նա նոր պայմանագիր է կնքել չորս տարի ժամկետով: Մենք հույս ունենք, որ նա մինչև վերջ կաշխատի,- ասել է Էյրը: