• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յան Էյր. «Լիվերպուլն» ունի լավագույն բալանսը Պրեմիեր Լիգայում»

Յան Էյր«Լիվերպուլում» հավասարապես կան և երիտասարդ, և փորձառու ֆուտբոլիստներ և այս տեսանկյունից ակումբը լավագույնն է Պրեմիեր Լիգայում: Նման կարծիք է հայտնել ակումբի գործադիր տնօրեն Յան Էյրը:

Սթիվեն Ջերարդի, Լուիս Սուարեսի և Ջեյմի Կարագերի կողքին կան նոր տաղանդներ Ռահիմ Ստերլինգի գլխավորությամբ: Եվ այս ծրագրով ըստ Էյրի ոչ մեկը չի կարող համեմատվել «Լիվերպուլի» հետ:

-Իհարկե, ակումբը պետք է առաջ ընթանա, որպեսզի գրավի և պահի համաշխարհային մակարդակի խաղացողների: Ակումբը պետք է ճիշտ հաշվարկ անի, և այս տեսանկյունից մենք լավագույնն ենք Պրեմիեր Լիգայում:

Ունենք խաղացողներ, ովքեր այստեղ հաջողության են հասել: Մենք ունենք երիտասարդ խաղացողներ, ովքեր փորձ են հավաքում և սովորում են իրենց վարպետ ընկերներից:

Կա Լուիս Սուարես, որը կարող էր հանդես գալ յուրաքանչյուր ակումբում, սակայն մեզ մոտ է խաղում: Մենք շարունակում ենք համալրել մեր ստեղծած խումբը և ուժեղացնել այն: Վերջերս ձեռք բերեցինք Սթարիջին, և արդեն արդյունքն ակնհայտ է:

Հնարավոր է` նոր ֆուտբոլիստներ հրավիրենք հունվարին կամ էլ չհրավիրենք: Մենք դեռ մտածում ենք այդ մասին: Կգնենք նոր ֆուտբոլիստի, եթե գործարքի բոլոր պայմաննները ձեռնտու լինեն,- հայտնել է Էյրը: Liverpool Echo

Հետաքրքիր փաստեր