• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յան Էյր. «100% համոզված եմ, որ Սուարեսը կմնա»

Յան Էյր և Լուիս Սուարես«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը վստահ է, որ հարձակվող Լուիս Սուարեսը կմնա «Էնֆիլդում»:

Որոշ ժամանակ առաջ Սուարեսն ակնարկեց, որ հնարավոր է հեռանա «Լիվերպուլից»: Նա խոստովանել է, որ պատրաստ է դիտարկել այն ակումբների առաջարկները, որոնք հնարավորություն ունեն հաղթելու եվրոգավաթներում:

Միևնույն ժամանակ Լուիսն ունի 4-ամյա պայմանագիր «կարմիրների» հետ: Էյրը հույս ունի, որ ուրուգվայցին կաշխատի մինչև վերջ:

-Մենք 100%-ով վստահ ենք, որ Սուարեսը կմնա մեր ակումբում: Հնարավոր է, որ նրա խոսքերը սխալ են թարգմանվել կամ մեկնաբանվել:

Մենք ցանկություն չունենք նրան վաճառել: Նա ֆանտաստիկ խաղացող է, թիմին մեծ օգուտ է բերում:

Լուիսն ունի 4-ամյա պայմանագիր, և մենք հույս ունենք, որ նա կմնա ակումբում մինչև պայմանագրի լրանալը,- հայտնել է Էյրը: BBC