• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յան Հոլոուեյ. «Միայն Զախան է մեղավոր իր անհաջողությունների համար»

Վիլֆրիդ Զախա«Կրիստալ Փելեսի» նախկին գլխավոր մարզիչ Յան Հոլոուեյը կարծում է, որ միայն Վիլֆրիդ Զախան է մեղավոր, որ «Մանչեսթեր Յունայթեդում» իրեն դրսևորելու հնարավորություն չստացավ:

Հիշեցնենք, որ Զախան «կարմիր սատանաներին» միացավ նախորդ ամառ: «Փելեսի» սանին ֆուտբոլային շատ մասնագետներ համարում էին «Նոր Քրիշտիանու Ռոնալդու»:

Սակայն մինչ այս պահը 21-ամյա Զախան Պրեմիեր Լիգայում ընդամենը 28 րոպե է անցկացրել: Հոլոուեյի կարծիքով, այդ ամենի համար մեղավոր է միայն Զախան:

-Նա իր այդ տարիքում այնքան տաղանդավոր է, որպիսին չեմ տեսել իմ ֆուտբոլիստի և մարզչական կարիերայի ընթացքում: Նա այժմ պետք է ապացուցի, որ ունի նաև իր խառնվածքը:

Վիլֆրիդը «Յունայթեդում» իր ձախողությունների համար կարող է միայն մեկ մարդու մեղադրել, և դա հենց ինքն է: Նա հիմնական կազմի ֆուտբոլիստ չդարձավ միայն այն պատճառով, որ չպահանջեց մարզչից: Ֆուտբոլիստները սիրում են պատճառաբանություններ փնտրել, սակայն շատ դեպքերում հենց իրենք են մեղավոր լինում:

Երբ Սէր Ալեքսից հետո եկավ Դևիդ Մոյեսը, բոլոր ֆուտբոլիստներն էլ հավասար շանսեր ունեին և հավասարապես պայքարեցին իրենց տեղերի համար:

Իր 18 տարեկան հասակում դա հասկացավ Յանուզայը, ով շատ ավելի քիչ փորձ ուներ, քան Զախան: Հուսով եմ, որ Վիլֆրիդը նույնպես կհասկանա և կպայքարի իր տեղի համար,- ասել է Հոլովեյը: Daily Mirror