• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յան Ռայթ. «Մարտինեսը Վենգերին իդեալական փոխարինող է»

Ռոբերտո Մարտինես Արսեն Վենգեր«Արսենալի» լեգենդար հարձակվող Յան Ռայթը կարծում է, որ «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը իդեալական փոխարինող կլինի Արսեն Վենգերին:

Կիրակի օրը Մարտինեսի թիմը 3:0 հաշվով հաղթեց «Արսենալին», ինչի շնորհիվ Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանին մասնակցելու լավ հնարավորություն ստացավ:

Ռայթի կարծիքով, «Արսենալի» ղեկավարները պետք է ուշադրություն դարձնեն «Էվերթոնի» ներկայիս մարզչին:

-Նա հիանալի մարզիչ է: Կարծում եմ՝ նա Վենգերին փոխարինող իդեալական թեկնածու է: Եթե ինձ հարցնելու լինեք, ապա ես միանշանակ կտամ Մարտինեսի անունը: Նա այն մարզիչն է, ով կարող է «Արսենալին» առաջ տանել:

Ես գիտեմ, որ շատերն անգամ վախենում են «Արսենալը» պատկերացնել առանց Վենգերի: Իհարկե, պետք է զգույշ լինել ցանկությունների մեջ, սակայն մենք մի իրավիճակում ենք, երբ «Արսենալի» երկրպագուները տեսնում են հսկայական դատարկություն և դա լավ չէ,- ասել է Ռայթը: Daily Mail