• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յապ Ստամը կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում

Յապ ՍտամՆախկինում հայտնի պաշտպան Յապ Ստամն այս ամառ նորից կհագնի «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը:

Ստամն «Օլդ Թրաֆորդում» անցկացրել է ընդամենը երեք տարի, սակայն այդ ընթացքում երեք անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, ինչպես նաև «կարմիր սատանաների» հետ նվաճել է հայտնի թրեբլը 1999 թվականին:

Ավելի ուշ «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը Ստամի վաճառքն անվանեց իր կարիերայի մեծագույն սխալը:

Յապն ավարտել է ֆուտբոլային կարիերան դեռ 2007 թվականին, սակայն հունիսի 2-ին կվերադառնա Մանչեսթեր, որպեսզի մասնակցի բարեգործական խաղին՝ «Յունայթեդի լեգենդներն» ընդդեմ Մադրիդի «Ռեալի»:

Ինչպես հայտնում է Manchester Evening News, այս խաղին մասնակցելու է նաև «մանկունյանցիների» նախկին դարպասապահ Էդվին Վան դեր Սարը: