• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յոան Գուֆրանը տեղափոխվեց «Նյուքասլ»

Յոան Գուֆրան«Նյուքասլը» պաշտոնապես հայտարարեց «Բորդոյի» 26-ամյա հարձակվող Յոան Գուֆրանին ձեռք բերելու մասին: Գործարքը գնահատվում է մոտ 1.4 մլն ֆունտ: Ֆուտբոլիստը կնքել է պայմանագիր 4.5 տարի ժամկետով, իսկ «Նյուքասլում» խաղալու է պատվավոր 11 համարով:

Տրանսֆերային արժեքի այսքան ցածր լինելը բացատրվում է այն հանգամանքով, որ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի նախկին խաղացողի պայմանագիրը «Բորդոյի» հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո: «Նյուքասլը», չսպասելով ամռանը, խելացի փոխհատուցման շնորհիվ համաձայնեցրեց գործարքն արդեն հիմա:

Գուֆրանը «Նյուքասլի» երրորդ ձեռքբերումն է հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մինչ այդ ակումբը գնել էր Մաթյո Դեբյուշիին և Մապու Յանգա-Մբիվային, որոնք նույնպես ֆրանսիացիներ են:

-Մենք ձեռք բերեցինք էլիտար ֆուտբոլիստի, և նա, ինչպես նաև մեր այս ամսվա մյուս նորեկները, զգալիորեն կուժեղացնեն թիմի կազմը: Նա ինձ դուր եկավ «Բորդոյում» անցկացրած ընթացիկ մրցաշրջանի հանդիպումների ժամանակ: Նա արագ է, միտված է դեպի դարպասը և խելացի: Հենց այս որակներն էլ սիրում եմ ֆուտբոլիստների մեջ,- հայտնել է «կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն:

Հետաքրքիր փաստեր