• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» ամենաթանկ ակումբների ցուցակում առաջատարի տեղը զիջեց «Ռեալին»

Օլդ ԹրաֆորդԸստ Forbes ամսագրի կազմած ցուցակի, «Մանչեսթեր Յունայթեդը» ամենաթանկարժեք ակումբերի պայքարում առաջին տեղը զիջել է Մադրիդի «Ռեալին»:

«Մանկունյանցիները» այս աղյուսակը գլխավորում էին 2004 թվականից, երբ Forbes-ը նոր էր սկսել կազմել ցուցակը:

Ամսագիրը «Ռեալին» գնահատել է 3.3 միլլիարդ դոլար (2.12 մլրդ ֆունտ), իսկ «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 3.17 միլլիարդ դոլար (2.07 մլրդ ֆունտ): Ցուցակում երրորդը «Բարսելոնան» է, որին հետևում են «Արսենալը» և «Բավարիան»:

Առաջատարի փոփոխությունը պայմանավորված է ոչ թե «Յունայթեդի» շահույթների անկմամբ, այլ «Ռեալի» հաջողված կոմերցիոն քաղաքականությամբ:

Աշխարհի 20 ամենաթանկ ակումբները
1. «Ռեալ» (Իսպանիա) – $ 3.300 մլրդ
2. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – $ 3.165 մլրդ
3. «Բարսելոնա» (Իսպանիա) – $ 2.600 մլրդ
4. «Արսենալ» (Անգլիա) – $ 1.326 մլրդ
5. «Բավարիա» (Գերմանիա) – $ 1.309 մլրդ
6. «Միլան» (Իտալիա) – $ 945 մլն
7. «Չելսի» (Անգլիա) – $ 901 մլն
8. «Յուվենտուս» (Իտալիա) – $ 694 մլն
9. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – $ 689 մլն
10. «Լիվերպուլ» (Անգլիա) – $651 մլն
11. «Տոտտենհեմ» (Անգլիա) – $ 520 մլն
12. «Շալկե-04» (Գերմանիա) – $ 498 մլն
13. «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – $ 456 մլն
14. «Ինտեր» (Իտալիա) – $ 401 մլն
15. «Լիոն» (Ֆրանսիա) – $ 368 մլն
16. «Կորինտիանս» (Բրազիլիա) – $ 358 մլն
17. «Նապոլի» (Իտալիա) – $ 330 մլն
18. «Համբուրգ» (Գերմանիա) – $ 300 մլն
19. «Մարսել» (Ֆրանսիա) – $ 285 մլն
20. «Նյուքասլ» (Անգլիա) – $ 263 մլն