• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» բանակցություններ է վարում Դիսասիի տրանսֆերի շուրջ

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում «Մոնակոյի» պաշտպան Ակսել Դիսասիի տրանսֆերի շուրջ:

Սպասվում է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո «Յունայթեդը» բաց կլինի իր թիմի ավագ Հարի Մագուայռի վերաբերյալ առաջարկների համար: Վիկտոր Լինդելոֆի ապագան նույնպես շատ մշուշոտ է։

Նաև «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը նկատի ունի Ռաֆայել Վարանի աճող վնասվածքների քանակը, և այս ամենը դրդում է «կարմիր սատանաներին» այս ամառ ձեռք բերել կենտրոնական պաշտպանի:

«Յունայթեդի» հետաքրքրությունը Դիսասիի նկատմամբ, ով վերջերս հրավիրվել էր Ֆրանսիայի հավաքական՝ փոխարինելու «Արսենալում» վնասվածք ստացած Ուիլյամ Սալիբային, մամուլում գրվել էր դեռ հունվարին։

Դեռ այն ժամանակ՝ հունվարին, «Յունայթեդը» նախնական բանակցություններ էր վարում Ակսելին գնելու համար, իսկ այժմ «սատանաները» ակտիվացրել են գործընթացը և որոշել են ձեռք բերել 25 ամյա պաշտպանին գալիք ամռանը:

«Մոնակոն» պատրաստ է վաճառել Դիսասիին, ումով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի մի շարք այլ ակումբներ, սակայն ցանկանում է ձեռք բերել իր աստղի դիմաց ստանալ 44 միլիոն ֆունտ ստեռլինգ, հայտնում է Daily Mail-ը:

Հետաքրքիր փաստեր