• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» բանակցություններ է վարում Կոլո Մուանիին և Հեյլունդին ձեռք բերելու համար

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում հարձակվողներ Ռանդալ Կոլո Մուանիին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» և Ռասմուս Հեյլունդին «Ատալանտայից» ձեռք բերելու համար:

Բարձր մակարդակի հարձակվողի ներգրավումը «Յունայթեդի» ամենամեծ մարտահրավերն է այս ամառվա համար, բայց «Կարմիր սատանաների» համար չափազանց դժվար կլինի ձեռք բերել «Տոտտենհեմից» Հարի Քեյնին կամ «Նապոլիից» Վիկտոր Օսիմենին:

«Յունայթեդը» պետք է աչքի տակ ունենա ավելի իրատեսական տարբերակներ, որոնք են ֆրանսիացի Կոլո Մուանին (24) և դանիացի Հեյլունդը (20):

Կոլո Մուանիի և Հեյլունդի անունները նախկինում կապվում էին «Յունայթեդի» հետ, սակայն The Athletic-ն պնդում է, որ այժմ  «կարմիր սատանաների» սպորտային տնօրեն Ջոն Մուրթոն սկսել է աշխատել երկուսի տրանսֆերների վրա էլ:

Մուրթոն «մանրամասն բանակցություններ» է վարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» և «Ատալանտայի» հետ, երկու ակումբներն էլ պատրաստ են գործարք կնքել, եթե «Յունայթեդը» առաջարկ անի, որը կհամապատասխանի նրանց ակնկալիքներին:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր