• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» Բեյլի համար 60 մլն ֆունտ կառաջարկի

Գարեթ Բեյլ«Մանչեսթեր Յունայթեդն» իր տրանսֆերային ցուցակում ավելացրել է «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլին:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը, ով «մանկունյանցիների» հետ գտնվում էր Հարավ-Արևելյան Ասիայում, Բեյլի տրանսֆերի համար վերադարձել է Եվրոպա:

Ինչպես հայտնի է, «Յունայթեդը» տրանսֆերային որոշակի խնդիրներ ունի: «Մանկունյանցիներին» չի հաջողվում Սեսկ Ֆաբրեգասի համար համաձայնության գալ «Բարսելոնայի» հետ, իսկ Ուեյն Ռունիի ապագան դեռ հարցականի տակ է:

Պարբերականը հայտնում է, որ «կարմիր սատանաները» պատրաստվում են 23-ամյա ուելսցու համար 60 մլն ֆունտ վճարել:

Առայժմ Դևիդ Մոյեսին չի հաջողվել «Յունայթեդում» տրանսֆեր իրականացնել և լուծել Ուեյն Ռունիի հետ կապված խնդիրը: Մինչ դեռ նրա մրցակիցներն արդեն լուրջ ձեռքբերումներ են ունեցել:

Թեմատիկ նորություններ