• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» թարմացնելու է «Օլդ Թրաֆորդի» խոտածածկը

Օլդ Թրաֆորդ«Մանչեսթեր Յունայթեդն» այս ամառ մտադիր է թարմացնել «Օլդ Թրաֆորդի» խոտածածկը: Ակումբը ծախսելու է 500 հազար ֆունտ:

Այս դաշտում «մանկունյանցիները» խաղում են արդեն 6 տարի: Դեռ Սուրբ Ծննդյան օրերին Սէր Ալեքս Ֆերգյուսոնը բողոքել էր խոտածածկից: Վերջապես գլխավոր մարզիչը պահանջեց թարմացնել այն:

Goal պարբերականի հաղորդմամբ, աշխատանքները կսկսվեն հենց «Սուոնսիի» հետ տնային խաղից անմիջապես հետո՝ մայիսի 12-ին: Այսպիսի շտապողականությունը բացատրվում է նրանով, որ նոր խոտածածկին անհրաժեշտ կլինի 2.5 ամիս հարմարվելու համար:

-Դաշտը, որտեղ ստիպված ենք խաղալ վերջին շաբաթների ընթացքում, անհարմար է Դարրեն Ֆլետչերի համար: Դժբախտաբար, «Օլդ Թրաֆորդի» խոտածածկի որակը բավականին վատացել է վերջին երկու շաբաթներին:

6 հիանալի տարի խաղացել ենք այս խոտածածկի վրա: Մարզադաշտի ղեկավար Թոնի Սինկլերը ֆանտաստիկ աշխատանք է կատարել: Սակայն դաշտը ասես թե հոգնել է և ես կարծում եմ, որ ամռանն անհրաժեշտ կլինի նորը,- դեռ հունվարին հայտնել էր Սէր Ալեքսը:

Հետաքրքիր փաստեր