• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» կխաղա Անգլիայի գավաթի 1/4-ում եզրափակիչում, «Տոտտենհեմը» լքեց խաղարկությունը

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ՝ «Վեստ Հեմի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակի շնորհիվ, իսկ «Տոտտենհեմը» պարտվեց «Շեֆիլդ Յունայթեդին» և լքեց մրցաշարը։

«Յունայթեդն» այսօր երեկոյան նյարդային րոպեներ պարգևեց իր երկրպագուներին՝ առաջինը բաց թողնելով «Վեստ Հեմից»։ Էմերսոն Պալմերը ձախ եզրից փոխանցում կատարեց տուգանային հրապարակի մոտ, որտեղից շքեղ հարվածով Սաիդ Բենրահման գրավեց «սատանաների» դարպասը՝ 0:1։

«Կարմիր սատանաները» գնացին կորցրածը ետ բերելու, և շուտով Կազեմիրոն եզրափակեց Բրունո Ֆերնանդեսի տուգանային հարվածից կատարած փոխանցումը, սակայն բրազիլացին խաղից դուրս վիճակում էր։

77-րդ րոպեին հաշիվը հավասարվեց։ Ֆերնանդեսի անկյունայինից կատարած փոխանցումից հետո Նայեֆ Ագերդը, երկրորդ հարկում պայքարելով Վաութ Վեգորստի հետ, գրավեց սեփական դարպասը՝ 1:1։

Հանդիպման ճակատագիրը վճռվեց խաղակեսի վերջին րոպեին, երբ Ալեխանդրո Գառնաչոն տուգանային հրապարակի ձախ եզրից անվրեպ հարվածեց՝ 2:1։ Արդեն ավելացված ժամանակահատվածում Ֆրեդը ամրապնդեց «Յունայթեդի» գերակայությունը՝ պատժելով շփոթված մրցակցին՝ 3:1։

Օլդ Թրաֆորդում սենսացիա չկար, բայց դա տեղի ունեցավ երկու այլ հանդիպումներում։ Չեմպիոնշիփի «Շեֆիլդ Յունայթեդը» հաղթեց «Տոտտենհեմին», իսկ Երկրորդ լիգայի «Գրիմսբին»՝ «Սաութհեմպտոնին»:

«Մանչեսթեր Յունայթեդ» 3 – 1 «Վեստ Հեմ Յունայթեդ»

Գոլեր՝ Ագերդ 77 (ինքնագոլ), Գառնաչո 90, Ֆրեդ 90+5 – Բենրահմա 54։

Դեղին՝ Մագուայռ, Մակտոմինեյ – Պակետա։

«Շեֆիլդ Յունայթեդ» 1 – 0 «Տոտտենհեմ»

Գոլեր՝ Նդիայե 79։

«Սաութհեմփթոն» 1 – 2 «Գրիմսբի»

Գոլեր՝ Չալետա-Ցար 65 – Խուլահան 45 (11մ), 50 (11մ)

«Բերնլի» 1 – 0 «Ֆլիտվուդ»

Գոլեր՝ Ռոբերտս 90։