• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Մարկինոսին

Մարկինոս«Ռոմայի» կենտրոնական պաշտպան Մարկինոսի գործակալը հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այն ակումբների թվում է, որոնք ցանկանում են ձեռք բերել տաղանդավոր բրազիլիացուն:

Նախորդ օրը Corriere dello Sport պարբերականը հայտնեց, որ «Ռոման» 19-ամյա ֆուտբոլիստի համար 35 մլն եվրոյի (30.4 մլն ֆունտ) առաջարկ է ստացել «ՊՍԺ»-ից:

Սակայն, ինչպես հայտնի է դառնում, իտալական ակումբն առաջարկներ ունի նաև «Բարսելոնայից» և «Մանչեսթեր Յունայթեդից»:

-«Ռոման» ասել է մեզ, որ վաճառքի հավանական տարբերակ կա, և մենք կընդունենք նրանց որոշումը: Առաջարկներ կան «ՊՍԺ»-ից, «Բարսելոնայից» և «Մանչեսթեր Յունայթեդից»: Ակումբն այս առաջարկներից մեկը կընդունի,- Sky Italia-ին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Ռոբերտո Կալենդան: