• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» ձևական դարձրեց «Ֆորեսթի» դեմ պատասխան հանդիպումը

«Մանչեսթեր Յունայթեդը» ձևական դարձրեց Լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ, որին առաջինում արտագնա խաղում հաղթեց 0-3 հաշվով։

«Կարմիր սատանաներին» հաջողվեց վեցերորդ րոպեին բացել խաղի հաշիվը։ Զարմանալի մարզավիճակ ձեռք բերած Մարկուս Ռաշֆորդը խաղադաշտի իր կեսից արագացում կատարեց ձախ եզրով, շրջանցեց երկու պաշտպանների, եզրով մտավ տուգանային հրապարակ և գրավեց դարպասի մոտակա անկյունը՝ 0:1:

Հետագայում հյուրերը վստահորեն վերահսկում էին խաղը՝ ոչինչ թույլ չտալով մրցակցին, սակայն 23-րդ րոպեին նրանք անցան հակագրոհի։ Մորգան Գիբս-Ուայթը գնդակն առաջ քաշեց տուգանային հրապարակի եզր, որտեղից կատարեց փոխանցում Սեմ Սարիջին, որը իր հերթին գրավեց դարպասի հեռավոր անկյունը։ Սակայն խաղից դուրս վիճակի պատճառով գոլը չհաշվվեց։

Շուտով Գուստավո Սկարպան հեռահար հարվածով փորձարկեց «Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային։ Տանտերերը միանշանակ բարելավվեցին և սկսեցին կանոնավոր կերպով առաջ գնալ:

Խաղը բավականին բաց էր, երկու թիմերն էլ ունեին իրենց հնարավորությունները, բայց բախտը կրկին ժպտաց «սատանաներին»։ Ընդմիջումից անմիջապես առաջ Վաուտ Վեգհորստը անդրադարձից հետո գրավեց դարպասը՝ 0:2:

Երկրորդ խաղակեսում «Յունայթեդը» սկսեց երրորդ գոլը որոնել։ 54-րդ րոպեին Քրիստիան Էրիկսենի շրջադարձ հարվածից հետո «անտառայիններին» փրկեց միայն դարպասաձողը:

Թվում էր, թե հանդիպումն այսպես կավարտվի, սակայն 89-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեսը տուգանային հրապարակից կատարած հարվածով վերջակետ դրեց այս դիմակայությունում՝ 0:3։

Հաջորդ շաբաթ թիմերը կրկին կհանդիպեն «Օլդ Թրաֆորդում», սակայն երեք գնդակի առավելությունը նշանակում է, որ արդյունքը գրեթե հաստատված է:

«Նոթինգհեմ Ֆորեսթ» 0 – 3 «Մանչեսթեր Յունայթեդ»

Գոլեր՝ Ռաշֆորդ 6ր, Վեգհորստ 45ր, Ֆերնանդես 89ր։

Դեղին՝ Պելիստրի։

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր