• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» միացավ պայքարին

Հենրիխ ՄխիթարյանԴորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին միացավ «Մանչեսթեր Յունայթեդը»։

Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո Հենրիխի հանդեպ իրենց ունեցած հետաքրքրությունների մասին հայտնեցին «Արսենալը» և «Չելսին», իսկ մինչ այդ երկար ժամանակ պայքարում էր «Լիվերպուլը»։ Ոչ անգլիական ակումբներից պայքարում է նաև Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը»։

Այսօր բրիտանական Daily Mail֊ը հայտնեց, որ «Յունայթեդը» նույնպես միացել է պայքարին։ Մխիթարյանի գործակալը Մինո Ռայոլան է, ով ներկայացնում է նաև Զլատան Իբրահիմովիչի, Պոլ Պոգբայի և Ռոմելու Լուկակուի շահերը։ Գործնականում արդեն համաձայնեցված է Իբրահիմովիչի տեղափոխությունը «Օլդ Թրաֆորդ»։

Պարբերականը նշում է, որ Մխիթարյանի համար «Բորուսիային» կվճարեն 25 մլն ֆունտ։ Ամեն ինչ այժմ կախված է Հենրիխի որոշումից։ «Արսենա՞լ», թե՞ «Մանչեսթեր Յունայթեդ»։

Հետաքրքիր փաստեր