• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» Մոդրիչի համար առաջարկություն է պատրաստում

Լուկա ՄոդրիչԻնչպես հայտնում է The Times-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի համար 25 մլն ֆունտ առաջարկել:

Այս ամռանը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում է մի մեծ տրանսֆեր իրականացնել, որը կհաստատի իր և ակումբի ամբիցիաները:

«Յունայթեդը» հետաքրքրվում էր Կրիշտիանու Ռոնալդուով, Գարեթ Բեյլով և Սեսկ Ֆաբրեգասով, սակայն երեք ճակատներում էլ «մանկունյանցիները» ձախողեցին: Մոյեսն այժմ նշանառության տակ է առել «Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին և կփորձի ձեռք բերել «Տոտտենհեմի» նախկին կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:

Մեկ տարի առաջ «Տոտտենհեմը» Մոդրիչին վաճառեց «Ռեալին»՝ չցանկանալով նրան զիջել անգլիական այլ ակումբի: Այժմ իրական հնարավորություն կա, որ Լուկան կվերադառնա Անգլիա: