• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» մտադիր է այս ամառ 18 միլիոնով ձեռք բերել Զաբիցերին

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է այս ամառ 18 միլիոն ֆունտով ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիցերին:

Հիշեցնենք, որ «Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը վարձավճարով վերցրեց Զաբիցերին մրցաշրջանի մնացած հատվածի համար։ «Կարմիր սատանաները» բերեցին Մարսել, երբ իմացան, որ Քրիստիան Էրիկսենը կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երեք ամիս:

Ներքին մրցումներում Կազեմիրոյի երեք խաղով որակազրկումը ստիպեց «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին անմիջապես պայքարի մեջ նետել Զաբիցերին, և մինչ այժմ Մարսելը շատ լավ է իրեն դրստևորել:

Ինքը՝ Զաբիցերն արդեն ակնարկել է, որ բաց է մշտական ​​տրանսֆերի համար։ «Բավարիան» նույնպես պատրաստ է քննարկել Մանչեսթերից Մարսելի չվերադառնալու հնարավորությունը։

«Բավարիան» թույլ կտա «Յունայթեդին» գնել Զաբիցերին մոտ 20 միլիոն եվրոյով (18 միլիոն ֆունտ), հայտնում է Bild-ը: