• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» ուլտիմատումներ է դրել Դե Խեայի առջև

«Մանչեսթեր Յունայթեդը» ուլտիմատում է դրել Դավիդ Դե Խեայի առջև և նույնիսկ հասցրել է փոխարինող գտնել իր առաջին համարին։

Ինչպես գիտեք, Դե Խեայի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և «Յունայթեդը» չի շտապում օգտագործել այն 12 ամսով երկարաձգելու իր տարբերակը։

Օլդ Թրաֆորդի ակումբի պահվածքը պայմանավորված է նրանով, որ 32 ամյա իսպանացին այժմ դարպասապահի համար շաբաթական ահռելի 375 հազար ֆունտ է ստանում:

«Յունայթեդը» պատրաստ է երկարաձգել Դե Խեայի հետ գործող պայմանագիրը, բայց միայն այն դեպքում, եթե Դավիդը համաձայնի իր աշխատավարձը կրճատել մինչև 250,000 ֆունտ, պնդում է The Sun-ը:

Մինչ Դե Խեան մտածում է, «կարմիր սատանաները» դիտարկում են «Լիդսի» դարպասապահ Իլլան Մելեին որպես Դավիդին փոխարինող: Եթե ​​«սպիտակները» լքեն Պրեմիեր լիգան, ապա 22 ամյա ֆրանսիացուն ձեռք բերելը համեմատաբար հեշտ կլինի:

Հետաքրքիր փաստեր