• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» պաշտոնական հարցում է ուղարկել «Ատալանտային»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հարցում է արել «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հեյլունդին ձեռք բերելու համար:

Հեյլունդը միայն անցած ամառ է միացել «Ատալանտային» ավստրիական «Շտուրմից»՝ 17 միլիոն եվրոյով (15 միլիոն ֆունտ ստեռլինգ):

Այդ ժամանակից ի վեր 20 ամյա դանիացին դարձել է 8 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ՝ հաստատելով «նոր Էրլինգ Հոլանդի» իր համբավը։

Մամուլն արդեն անցյալ ամիս հայտնել էր, որ Հեյլունդը հայտնվել է «Յունայթեդի» ռադարներում: Իսկ BT դանիական հրատարակությունը պնդում է, որ այժմ «կարմիր սատանաները» կատարել են հաջորդ քայլը և Ռասմուսի վերաբերյալ պաշտոնական «հարցում» ուղարկել «Ատալանտային»:

«Յունայթեդը» խնդրել է  իտալացի գործընկերներին տեղյակ պահել Հեյլունդի ապագայի հետ կապված ցանկացած զարգացումներին, ում նկատմամբ հետաքրքրություններ են ցուցաբերում նաև «Չելսին», «Արսենալը», «Ռեալը» և «Բարսելոնան»:

Բացի այդ, Հեյլունդը նաև հինգ գոլ է խփել Դանիայի հավաքականի կազմում անցկացրած չորս խաղերում, որի կազմում իր նորամուտը նշել է միայն այս տարվա սեպտեմբերին։

Հետաքրքիր փաստեր