• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» պատրաստ է Ռունիին վաճառել չինական ակումբին

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է լսել իր ավագ Ուեյն Ռունիին մրցաշրջանի ավարտից հետո չինական ակումբին վաճառելու ձեռնտու առաջարկները։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։

Ընթացիկ մրցաշրջանում, չհաշված վերջին մի քանի շաբաթները, պարզ դարձավ, որ 30-ամյա Ռունին այլևս չի կարողանում կատարել ռմբարկուական իր պարտականությունները։ Հնարավոր է՝ պատճառը անգլիացու տարիքն է, կամ ոչ բավարար աջակցությունն իր թիմակիցներից։

Աղբյուրի հաղորդմամբ, «Յունայթեդն» արդեն մի քանի տպավորիչ առաջարկ ստացել է չինական ակումբներից։ Անձամբ Ռունիի համար սա հնարավորություն է իր աշխատավարձը հասցնել շաբաթական 500 հզր ֆունտի։

Տրանսֆերային պատուհանը Չինաստանում բաց է ևս մեկ շաբաթ, սակայն «կարմիր սատանաները» Ուեյնի վաճառքի հետ կապված հարցերը կքննարկեն միայն մրցաշրջանի ավարտից հետո, եթե նրանց հաջողվի Ռունիին արժանի փոխարինող գտնել։

Ինչպես գիտենք, «Յունայթեդի» տրանսֆերային նպատակներից է համարվում Կրիշտիանու Ռոնալդուին «Օլդ Թրաֆորդ» վերադարձնելը, ինչպես նաև Նեյմարը՝ «Բարսելոնայից» և Զլատան Իբրահիմովիչը՝ ՊՍԺ-ից։ Այս հարձակվողներից որևէ մեկի տրանսֆերի դեպքում Ռունին կհայտնվի Չինաստանում։

Հետաքրքիր փաստեր