• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» պատրաստ է 10 միլիոն ֆունտ վճարել Մագուայռին

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 10 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել թիմի ավագ Հարի Մագուայռին այս ամառ ակումբից հեռանալու համար:

Անգլիայի գավաթի եզրափակիչը «Մանչեսթեր Սիթիի» դեմ, ամենայն հավանականությամբ, կլինի վերջին հանդիպումը «Յունայթեդում» Մագուայռի համար, ով այս մրցաշրջանում կորցրել է իր տեղը մեկնարկային կազմում:

2019 թվականին «Յունայթեդը» Մագուայռին դարձրեց աշխարհի ամենաթանկ պաշտպանը՝ Հարիի համար «Լեսթերին» վճարելով 80 միլիոն ֆունտ:

Խնդիրն այն է, որ Մագուայռն 30 տարեկան է, և դեռ երկու տարի պայմանագրի ավարտին: Սա մեծապես բարդացնում է «կարմիր սատանաների»՝ ավագին վաճառելու խնդիրը:

Ոչ մի այլ ակումբ պատրաստ չէ Մագուայռին նույնքան գումար վճարել, այնպես որ «Յունայթեդը» Հարիին կառաջարկի 10 միլիոն ֆունտ ստերլինգ՝ Օլդ Թրաֆորդը լքելու և այլ վայրում ավելի ցածր աշխատավարձով աշխատելու համար, հայտնում է Daily Mail-ը իր բացառիկ հոդվածում:

Սակայն, ինչպես ասաց «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, Մագուայռը, ով այս մրցաշրջանում «կարմիր սատանաների» 61 խաղերից միայն 16-ում է հայտնվել մեկնարկային կազմում, վերջնական որոշումը կկայացնի:

Հետաքրքիր փաստեր