• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» պետք է գնումներ անի Harrods-ից, այլ ոչ թե Primark-ից։

«Արսենալի» նախկին հարձակվող Փոլ Մերսոնը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդին» միջակ խաղացողներ հրավիրելու համար։

Այս ամառ «Յունայթեդը» ուժեղացվել է միայն Լիսանդրո Մարտինեսով, Տիրել Մալասիայով և Քրիստիան Էրիկսենով, իսկ այս շաբաթ հայտնի դարձավ, որ «կարմիր սատանաները» առաջարկ են արել գնել «Բոլոնիայի» 33-ամյա հարձակվող Մարկո Արնաուտովիչին, ինչը առաջացրել է ակումբի երկրպագուների վրդովմունքը։

Մերսոնի խոսքերով, նման ձեռքբերումները լիովին անհամապատասխան են «Յունայթեդի» նման ակումբի դեպքում:

«Յունայթեդը» պետք է գնումներ անի Harrods-ից, այլ ոչ թե Primark-ից։ Ինձ չի զարմացնում երկրպագուների դժգոհությունը, քանի որ Արնաուտովիչը բավական լավը չէ «Յունայթեդի» համար։

«Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում «Օլդ Թրաֆորդում», բայց նրանք տրանսֆերային շուկայում կրկին ու կրկին նույն սխալներն են թույլ տալիս: Երկրպագուները պետք է մտածեն «Ի՞նչ է կատարվում այստեղ», և դուք չեք կարող նրանց մեղադրել դրա համար»:

«Եթե «Յունայթեդը» ցանկանում է վերադառնալ թոփ-4, նրանք պետք է ավելի լավ խաղացողներ գտնեն, քան Արնաուտովիչը: Աղյուսակի ներքևի մասում, հավանաբար, շատ քիչ թիմեր կան, որոնք կցանկանային գնել նրան, էլ չեմ խոսում վերին կեսի մասին»:

«Յունայթեդը» կորցնում է իր աուրան, և որքան երկար դա շարունակվի, այնքան ավելի դժվար կլինի հետ վերադառնալը»:

«Յունայթեդը» նախկինում աշխարհի ամենամեծ ակումբն էր, բայց հիմա նրանք սկսում են կորցնել այդ դիրքը։ Կարող է երկար ժամանակ տևել, մինչև նրանք նորից տիտղոս նվաճեն, քանի որ նրանք միլիոնավոր կիլոմետրերով հետ են մնում «Մանչեսթեր Սիթիից» և «Լիվերպուլից», – գրում է Մերսոնը իր Daily Star սյունակում:

Հետաքրքիր փաստեր