• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» վան Գալին թույլատրել է տրանսֆերային նոր ռեկորդ սահմանել

Ոլւի վան Գալ Էդ Վուդվորդ«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը հայտնել է, որ գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկության դեպքում կարող է տրանսֆերային նոր ռեկորդ սահմանել:

Անցած ամառ «Ռեալը» «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլին գնելու համար վճարեց 86 մլն ֆունտ, որով գերազանցեց իր իսկ սահմանած ռեկորդը: Չորս տարի առաջ էլ իսպանական գրանդը Կրիշտիանու Ռոնալդուի համար 80 մլն ֆունտ էր վճարել «Մանչեսթեր Յունայթեդին»:

-Իհարկե, մենք կարող ենք անել դա: Մենք չենք վախենում տրանսֆերների համար գումար ծախսելուց: Իրականում մեզ համար կարևոր չէ, թե դա ռեկորդ է, թե ոչ: Կարևորն այն է, որ մարզիչը ցանկանա գնել այդ ֆուտբոլիստին, որը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» աստղը:

Դուք փողերի մասին մտածում եք ոչ այնպես, ինչպես որ ես: Ինձ ցույց են տալիս նպատակը, որը ցանկանում է մարզիչը, իսկ ես որոշում եմ, թե դա ինչ կարող է արժենալ մեզ համար և գործարքն իրականացնելու համար բանակցություններ եմ վարում:

Մենք ֆիքսված բյուջե չունենք: Մենք ֆինանսական շատ մեծ կարողություն ունենք: Մենք կարող ենք մեծ ձեռքբերումներ կատարել: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք գնալու ենք և վատնենք գումարը:

Վերջին 12 ամիսների ընթացքում մենք մեծ սկաուտական աշխատանք ենք կատարել: Վերջնական որոշումը Լուիինն է: Ես պատրաստ եմ բերել այն ֆուտբոլիստին, ում նա կցանկանա,- Վուդվորդի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: