• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդի» սկաուտները հետևում են Ինգսի խաղին

Դենի Ինգս«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ակումբի սկաուտներին ուղարկել է հետևելու «Բերնլիի» հարձակվող Դենի Ինգսի խաղին:

22-ամյա Ինգսի ներկայիս պայմանագիրը «Բերլիի» հետ կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Սպասվում է, որ ամռանը Դենին կտեղափոխվի ավելի բարձրակարգ ակումբ: Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտը համարվում է «Լիվերպուլը»:

Սակայն Ինգսի հանդեպ ունեցած իր հավակնություններից չի հրաժարվում նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Փետրվարին «Օլդ Թրաֆորդում» Ինգսի խաղը տպավորել է վան Գալին, և այժմ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը դիտարկում է «Բերլիի» լավագույն ռմբարկուի հետ պայմանագիր ստորագրելու տարբերակը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Ինգսի հանդեպ «Յունայթեդի» հետաքրքրությունն այնքան մեծ է, որ «Լիվերպուլի» դեմ խաղում նրան հետևել է ակումբի գլխավոր սկաուտ Ջիմի Լոուլորը:

Հետաքրքիր փաստեր