• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յուրահատուկը․ Հեռացումից մինչև ռեկորդակիր

Ժոզե ՄոուրինյոՏեսնելով Ժոզե Մոուրինյոյի «Չելսիի» անմխիթար խաղն ու արդյունքները` որոշեցինք անդրադառնալ այս թեմային:

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Էվերթոնից» կրած պարտությունից հետո, որը դարձավ այս մրցաշրջանում «Չելսիի» համար 3-րդ պարտությունը, շատ մասնագետներ սկեցին մտածել, որ Ժոզեն, հնարավոր է՝ մոտ ժամանակներս հեռացվի լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից: Այսպիսի դեպքի մենք արդեն ականատես ենք եղել 2007 թվականին, երբ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը վատ խաղի և ոչ բավարար արդյունքների պատճառով զբաղեցրած պաշտոնից ազատեց պորտուգալացուն։

Եկեք ավելի մանրամասն վերհիշենք, թե ի՞նչ տեղի ունեցավ 2007 թվականին և համեմատենք այօրվա հետ:

2007 – Մոուրինյոյի հեռացման պատճառները

-«Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը` (1:1) (0:3 11մ հարվածաշարում):

-Չեմպիոնների Լիգայի առաջին տուրում տնային ոչ-ոքին «Ռուսենբորգի» հետ:

-Մոուրինյոյի հրապարակավ խոսքերը, ըստ որոնց ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հաճախ է խառնվում թիմի գործերին, մասնավորապես` Անդրեյ Շևչենկոյի տրանսֆերը կայացել էր Աբրամովիչի ցանկությամբ, որին էլ դեմ էր եղել Ժոզեն:

-Ակումբի ղեկավարության դժգոհությունը կապված մրցաշարային աղյուսակում «Չելսիի» զբաղեցրած դիրքի հետ:

Մրցաշարային աղյուսակը Ժոզե Մոուրինյոյի հեռացման օրը` սեպտեմբերի 20, 2007թ

2007

Հեռացման պահին Մոուրինյոյի պայմանագիրը ուժի մեջ էր մինչև 2010 թվականը: Հրաժարագինը կազմում էր 8.1մլն ֆունտ (11 մլն եվրո):

Պատճառներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ Ռոման Աբրամովիչի համար այս անգամ ևս հրաժարվելու Ժոզե Մոուրինյոյի ծառայություններից`

Jose

-«Արսենալից» կրած պարտությունը Սուպերգավաթի խաղում (0:1):

-Մոուրինյոյի անհասկանալի սկանդալը բժշկական անձնակազմի հետ:

-Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած խոշոր հաշվով պարտությունը (3:0):

-Ամենավատ մեկնարկը «Չելսիի» պատմության մեջ 1986 թվականից ի վեր:

-Սարսափելի իրավիճակ բաց թողած գոլերի առումով` 12 գոլ 5 խաղում:

-Վատ խաղ, անբավարար արդյունք, անընդհատ դժգոհություններ, տեղի-անտեղի մեղադրանքներ և այլն:

Մրցաշարային աղյուսակն այս պահին`

2015

Բայց Ժոզե Մոուրինյոյին իր աշխատանքից հեռացնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Բոլորովին վերջերս «Յուրահատուկը» երկարաձգեց «Չելսիի» հետ պայմանագրի ժամկետը մինչև 2019 թվականը: Դրա շնորհիվ Ժոզե Մոուրինյոն դարձավ Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը՝ հարկերը հանած ստանալով տարեկան 7.25 մլն ֆունտ: Այստեղից հետևություն, որ նրա հեռացման դեպքում հրաժարագինը կկազմի 29 մլն ֆունտ: Իսկ դա, չնայած Աբրամովիչի անսահման միլիոններին` բավականին կլորիկ գումար է։

Կշարունակի արդյո՞ք Մոուրինյոն կատարել իր աշխատանքը լոնդոնյան ակումբում, թե երկրորդ անգամ կհեռացվի «Չելսիի» ղեկից։ «Յուրահատուկին» կհաջողվի՞ դառնալ պատմության մեջ առաջին մարզիչը, ով Չեմպիոնների Լիգան հաղթել է 3 տարբեր ակումբների հետ, ցույց կտա միայն ժամանակը։ COYB

Վերլուծությունը՝ Միրո Ալեքսանյանի

Հետաքրքիր փաստեր