• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նայջել Էդկինս. «Կանենք ամեն ինչ, որպեսզի «Ռեդինգը» մնա Պրեմիեր Լիգայում»

Նայջել Էդկինս«Ռեդինգի» նոր գլխավոր մարզիչ Նայջել Էդկինսը հայտնել է, որ կփորձի պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում:

-«Սաութհեմպտոնից» հեռանալուց հետո ես ոչ մի մեկնաբանություն չեմ արել: Հետևաբար այժմ կցանկանայի շնորհակալություն հայտնել այդ թիմի բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում երկրպագուներին և խաղացողներին: Հիանալի ժամանակ էր, սակայն հիմա ժամանակն է առաջ շարժվել:

Երջանիկ եմ, որ հնարավորություն է ընձեռնվել գլխավորել «Ռեդինգը»: Իսկապես տպավորված եմ, թե ինչպես են այստեղ ընթանում գործերը, չնայած միշտ էլ իմացել եմ, թե ինչ մակարդակի վրա է այս թիմը:

Մենք կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի մնանք Պրեմիեր Լիգայում և հաջորդ մրցաշրջանում: Մեր նպատակին հասնելու համար պետք է միասնական լինենք:

Նման իրավիճակում պետք է առաջ շարժվենք աստիճանաբար, խաղից խաղ: Առաջիկայում մենք պետք է դիմակայենք «Արսենալին»,- հայտնել է Էդկինսը: