• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նանին տեղափոխվեց «Ֆեներբահչե»

Լուիշ Նանի«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է իր վինգեր Լուիշ Նանիին «Ֆեներբահչեին» վաճառելու մասին: Գործարքն արժեցել է 4 մլն ֆունտ:

Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն «կարմիր սատանաներին» միացավ 2007 թվականին և այդ պահից մասնակցել է 230 խաղի՝ դառնալով 41 գոլի հեղինակ: 2008թ-ին Նանին հետխաղաղյա 11 մետրանոցների հարվածաշարում դիպուկ հարվածով օգնեց «Յունայթեդին» նվաճել Չեմպիոնների Լիգան:

Հետագայում աստիճանաբար ընկավ նրա խաղամակարդակը և պորտուգալացին լրջորեն մտածում էր ակումբից հեռանալու մասին, սակայն Դևիդ Մոյեսը, ով 2013/14 մրցաշրջանում գլխավորեց «Յունայթեդը», նրան նոր պայմանագիր առաջարկեց:

Պայմանագիրն ստորագրելուց հետո էլ Նանին չբարելավեց խաղը, և նախորդ մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվեց «Սպորտինգ»՝ մաս դառնալով Մարկոս Ռոխոյի գործարքին, ով միացավ «Յունայթեդին»:

Այսօր Նանին բուժզննում անցավ «Ֆեներբահչեում» և պայմանագիր ստորագրեց թուրքական ակումբի հետ, որը ցանկանում է գնել նաև Ռոբին վան Պերսիին: