• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նապոլին» և «Ատլետիկոն» կպայքարեն Բեգովիչի համար

Ասմիր ԲեգովիչԻտալական «Նապոլին» և Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստվում են հաջորդ ամառ պայքարել «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչի համար:

«Ստոկից» Բեգովիչի հեռանալը սպասվում էր դեռ անցած ամառ, սակայն Ասմիրն, ում անունը կապվում էր «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, ի վերջո մնաց:

Mundo Deportivo պարբերականը վստահ է, որ հաջորդ ամառ Բեգովիչը կլքի «Բրիտանիա» մարզադաշտը: 26-ամյա բոսնիացուն ցանկանում է իր թիմում տեսնել «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ում թիմում այժմ վարձավճարով հանդես է գալիս «Լիվերպուլի» դարպասապահ Խոսե Ռեյնան, ով մրցաշրջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, կուղևորվի «Բարսելոնա»:

«Նապոլիի» հետ պատրաստ է պայքարել «Ատլետիկոն», որը մրցաշրջանի ավարտին «Չելսիին» կվերադարձնի իրենց երիտասարդ և տաղանդավոր դարպասապահ Տիբո Կուրտուային: