• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նգոլո Կանտեն վերադարձել է մարզումներին

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն վերսկսել է անհատական ​​մարզումները՝ ազդրի վնասվածքից հետո։

Կանտեն ֆուտբոլային խաղադաշտ դուրս չի եկել օգոստոսի 14-ից «Տոտտենհեմի» դեմ դերբիում (2:2)՝ վնասվածք ստանալով մրցաշրջանի երկրորդ խաղում։

Թոմաս Տուխելը, ով այն ժամանակ դեռ գլխավորում էր «Չելսին», հայտարարել էր, որ Նգոլոն բաց կթղնի առնվազն ևս մեկ ամիս:

Բարեբախտաբար Գրեհեմ Փոթերի՝ Տուխելի իրավահաջորդի, համար, Կանտեի վերադարձն այժմ մոտ է: Հանգստյան օրերին Նգոլոն վերադարձել է մարզումներին «Չելսիի» Կոբհեմ բազայում, հայտնում է Evening Standard-ը:

31-ամյա ֆրանսիացին այժմ մարզվում է անհատական ​​ծրագրով, սակայն դեռ բավական ժամանակ ունի մարզավիճակ ձեռք բերելու հոկտեմբերի 1-ին կայանալիք «Կրիստալ Փելեսի» դեմ հանդիպմանը։

Հետաքրքիր փաստեր