• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նեյմարի հայրն ու գործակալը հանդիպել է «Սիթիի» տնօրենի հետ

ՆեյմարԱյս շաբաթ «Մանչեսթեր Սիթիի» սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնը հանդիպել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի հորն ու գործակալին:

Չորեքշաբթի օրը Նեյմարը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում ընկերական խաղում պարտվեց անգլիացիներին 2:1 հաշվով: Անձամբ 21-ամյա ֆուտբոլիստը ցուցադրեց անարտահայտիչ ֆուտբոլ: Չնայած այս խաղին՝ Նեյմարի նկատմամբ հետաքրքրությունը վիթխարի է: Նա գնահատվում է 50 մլն ֆունտ, իսկ «Սանթոսը» չի շտապում բաժանվել իր փայլող աստղից:

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, «Սիթին» շուտվանից է հետևում Նեյմարին, և ընթացիկ շաբաթ խաղացողի հայրն ու գործակալը հանդիպել է Բեգիրիստայնին Լոնդոնի ռեստորաններից մեկում: Գաղտնի է պահվում այն փաստը՝ արդյոք նրանք քննարկել են հարձակվողի հավանական տեղափոխությունը «Սիթի», թե ոչ: