• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» համաձայնության է եկել Ռեմիի տրանսֆերի համար

Լոիկ Ռեմի«Նյուքասլը» համաձայնության է եկել «Մարսելի» հետ՝ թիմի հարձակվող Լոիկ Ռեմիի տրանսֆերը ձեռք բերելու համար: Տեղափոխությունը անգլիական ակումբի համար կարժենա 8 մլն ֆունտ: Ֆուտբոլիստը արդեն մեկնել է Անգլիա:

Ինչպես հաղորդում է BBC-ն, կիրակի օրը Ռեմին մեկնել է «մառախլապատ ալբիոն»՝ բուժզննում անցնելու և պայմանագիր ստորագրելու համար: Սպասվում է, որ տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի առաջիկա 48 ժամերի ընթացքում:

Ակնհայտ է, որ Ֆրանսիայի ազգային հավաքաականի 26-ամյա ֆուտբոլիստին «կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն տեսնում է որպես Դեմբա Բային փոխարինող:

 
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Քուինս Պարկ Ռեյնջերսը»:

«Մարսելի» կիսապաշտպան Ջո Բարտոնը, ով նախկինում խաղացել է «Նյուքասլում», իր թվիթերյան էջում գրել է հետևյալը. «Հաջողություն Ռեմիին «Նյուքասլում»: Մի անհանգստացեք, ես նրան արդեն ասել եմ ինչ սպասել այս տրանսֆերից: Նա հիանալի երիտասարդ է: Նրա համար էլ սա հիանալի ակումբ է»:

Հետաքրքիր փաստեր