• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» պատրաստ է առաջարկներ լսել Պապիս Սիսեի համար

Պապիս Դեմբա Սիսե«Նյուքասլը» պատրաստ է առաջարկնել լսել թիմի հարձակվող Պապիս Դեմբա Սիսեի համար: Այս մասին հաղորդում է Daliy Mirror-ը:

Երեկ հայտնի դարձավ, որ Սիսեն հրաժարվել է «կաչաղակների» հետ մեկնել Պորտուգալիա: Սիսեն իր կրոնական համոզմունքների պատճառով չի ցանկանում հագնել ակումբի նոր հովանավոր Wonga ընկերության մարզաշապիկը:

Աղբյուրի հաղորդմամբ, կողմերից ոչ մեկը չի ցանկանում զիջման գնալ, իսկ նրանց հարաբերությունը կարելի է անվանել «ամբողջովին քանդված»: Սպասվում է, որ չնայած հարձակվողի պակասին, «Նյուքասլը» կվաճառի 28-ամյա սենեգալցուն:

Ավելացնենք, որ «կաչաղակները» Սիսեին «Ֆրայբուրգից» գնել են 9 մլն ֆունտով: Այդ պահից նա դարձել է 21 գոլի հեղինակ, ինչը նրա տրանսֆերային արժեքը հասցրել է 15 մլն ֆունտի:

Հետաքրքիր փաստեր