• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» վաճառեց Կաբայեին և վարձակալեց Դե Յոնգին

Լյուկ Դե Յոնգ«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է երկու տրանսֆերների՝ Յոհան Կաբայեին ՊՍԺ-ին վաճառելու և Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Լյուկ Դե Յոնգին վարձակալելու մասին:

28-ամյա Կաբայեն «կաչաղակների» գույները պաշտպանում էր 2011թ-ից: Պրեմիեր Լիգայում անցկացրած 79 խաղում Յոհանը դարձել է 17 գոլի հեղինակ:

Այժմ Կաբայեն հանդես կգա Ֆրանսիայի չեմպիոնների կազմում: Յոհանը ֆրանսիական ակումբում կկրի 4 համարի մարզաշապիկը, իսկ տրանսֆերի արժեքը տարբեր աղբյուրների համաձայն գնահատվում է 16-20 մլն ֆունտ:

«Նյուքասլը» նաև հայտնել է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Լյուկ Դե Յոնգին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու մասին: «Բորուսիա» տեղափոխվելուց հետո Դե Յոնգը չկարողացավ դրսևորել իրեն, ինչի պատճառով էլ որոշեց միանալ Ալան Պարդյուի սաներին: Իր նոր թիմում Լյուկը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով: