• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել Անդրե-Պիեռ Ժինյակին

Անդրե-Պիեռ ԺինյակՀամաձայն Daily Mail-ի, «Նյուքասլը» պատրաստվում է համալրել իր շարքերը «Մարսելի» ֆրանսիացի հարձակվող Անդրե-Պիեռ Ժինյակով:

Վերջերս 27-ամյա հարձակվողը հայտնվել էր «Էվերթոնի», «Արսենալի» և անգամ «Մանչեսթեր  Յունայթեդի» ուշադրության կենտրոնում: 2011 թվականին  Ժինյակը մոտ էր «Ֆուլհեմ» տեղափոխվելուն, սակայն այն ժամանակ «Մարսելը» որոշեց պահել խաղացողին:

Ինչպես հայտնի է, «Նյուքասլում» ֆուտբոլիստներին ընտրելու քաղաքականության համար պատասխանատու է Գրեմ Կարը, ով վերջերս է վերապատրաստվել Ֆրանսիայում: Նա լավ գիտի Անդրե-Պիեռի որակների մասին, և «կաչաղակներն» արդեն պատրաստում են ֆուտբոլիստի համար 12 մլն ֆունտ առաջարկել:

Հավելենք, որ անցած մրցաշրջանում Ժինյակը 37 խաղ է անցկացրել և դարձել է 18 գոլի հեղինակ: «Սեյնտ Ջեյմս Պարկում» հավատում են, որ հարձակվողը կպահի այս արդյունավետությունը Պրեմիեր Լիգայում և կուժեղացնի Ալան Պարդյուի հարձակման գիծը: