• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլի» երկրպագուներն ավազակային հարձակման են ենթարկվել Ուկրաինայում

«Նյուքասլի» երկրպագուները«Նյուքասլի» երկրպագուները ավազակային հարձակման են ենթարկվել Ուկրաինայում: Երեկ երեկոյան անգլիական ակումբը հյուրընկալվել էր ուկրաինական «Մետալիստին» Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում:

 
Daily Mail պարբերականի հաղորդմամբ, միջադեպը տեղի է ունեցել Խարկովի մետրոյի կայարաններից մեկում, որը մոտ է գտնվում տեղի մարզադաշտին: Միջադեպի արդյունքում «կաչաղակների» երկրպագուներից մեկը հայտնվել է հիվանդանոցում:

 
«Նյուքասլի» երկրպագուներն իրենց թվիթերյան էջերում անձամբ գրել են, որ ուկրաինական ոստիկանությունը ոչինչ չի արել այս ամենը կանխելու համար: Միևնույն ժամանակ խաղից հետո անգլիացիները հյուրանոց են գնացել թիկնապահների ուղեկցությամբ:

 
Նշենք, որ սա միակ դեպքը չէ, որ անգլիացի երկրպագուները հարձակման են ենթարկվում: Ավելի վաղ «Տոտտենհեմի» երկրպագուներն էին դարձել ավազակային հարձակման զոհ:

Հետաքրքիր փաստեր