• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլի» կիսապաշտպանը վարձավճարով տեղափոխվում է «Պանատինայկոս»

Մեհդի Աբեյդ«Նյուքասլի» կիսապաշտպան Մեհդի Աբեյդը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա հունական «Պանատինայկոսում»:

20-ամյա ալժիրցին «Սեյնտ Ջեյմս Պարկ» է տեղափոխվել դեռևս 2011թ-ի ամռանը, սակայն այդպես էլ հիմնական կազմի խաղացող չի դարձել: Առավելագույնը, որ Աբեյդը ստացավ «Նյուքասլում»` գավաթների խաղարկություններում հանդես գալն էր:

Որպեսզի Մեհդին խաղային որևէ փորձով ապահովվեր, «կաչաղակներն» անցած մրցաշրջանում նրան վարձավճարով ուղարկեցին շոտլանդական «Սեյնտ-Ջոնստոն»: Այժմ ֆուտբոլիստը պետք է ուժերը չափի Հունաստանում:

«Պանատինայկոսն» արդեն պաշտոնապես հայտարարել է, որ մեկ տարի ժամկետով վարձակալել է «Նյուքասլի» և Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստ Մեհդի Աբեյդին:

Հետաքրքիր փաստեր