• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլ Յունայթեդ» 0-1 «Արսենալ» (տեսանյութ)

Newcastle-ArsenalՊրեմիեր Լիգայի 4-րդ տուրի մեկնարկը տրվեց «Սեյնթ Ջեյմս Մարզադաշտում», ուր տեղի «Նյուքասլը» հյուրընկալել էր մայրաքաղաքից ժամանած «Արսենալին»։

Հանդիպման արդեն 16-րդ րոպեին «Նյուքասլը» մնաց 10 ֆուտբոլիստներով, երբ դաշտից հեռացվեց Ալեքսանդր Միտրովիչը։ Անգամ թվային առավելություն ունենալով դաշտում՝ «Արսենալը» երկար ժամանակ չէր կարողանում կոտրել դաշտի տերերի դիմադրությունը։ Դրվագներից մի քանիսում էլ գեղեցիկ սեյվերով աչքի ընկավ Թիմ Կրուլը։

Սակայն Արսեն Վենգերի թիմն այս խաղից կարողացավ 3 միավոր վաստակել շնորհիվ Ֆաբրիսիո Կոլոչինիի ինքնագոլի։ Արգենտինացի պաշտպանը գնդակի ուղղությունը սեփական դարպասը շեղեց Օքսլեյդ-Չեմբերլենի հարվածից հետո։ Այս հաղթանակից հետո «զինագործները»՝ վաստակած 7 միավորով բարձրացան 5-րդ հորիզոնական։

Գոլ․ Կոլոչինի՝ 53ր (ինքն․)

Հեռացում․ Միտրովիչ՝ 16ր։

Հետաքրքիր փաստեր