• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նոթինգհեմը» բանակցություններ է վարում Դին Հենդերսոնին ձեռք բերելու շուրջ

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում իր դարպասապահ Դին Հենդերսոնին «Նոթինգհեմ Ֆորեստին» վաճառելու շուրջ:

Հենց «Ֆորեստում» Հենդերսոնը վարձավճարով անցկացրեց 2022/23 մրցաշրջանը, չնայած վերջին անգամ Դինը խաղադաշտում հայտնվել է հունվարի կեսերին:

Հենդերսոնի մրցաշրջանը ավարտվեց ազդրի վնասվածքի պատճառով, մինչ այդ նա հասցրեց 18 խաղ անցկացնել «անտառապահների» կազմում՝ բաց թողնելով 31 գոլ և 6 անգամ անառիկ պահելով դարպասը։

Հենդերսոնն այնքան լավ տպավորություն է թողել, որ «Ֆորեստը» ցանկանում է պահել նրան, և talkSPORT-ը պնդում է, որ երկու ակումբների միջև բանակցությունները 26 ամյա անգլիացու մշտական ​​տրանսֆերի շուրջ զգալի առաջընթաց են գրանցել:

Հավելենք, որ այս մրցաշրջանի երկրորդ կեսում Կեյլոր Նավասն էր պաշտպանում «անտառապահների» դարպասը, սակայն «ՊՍԺ»-ից նրա վարձակալության ժամկետն ավարտվեց, և հաջորդ մրցաշրջանում Հենդերսոնը կրկին կկարողանա դառնալ Սթիվ Կուպերի թիմի հիմնական դարպասապահը։

Հետաքրքիր փաստեր