• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նոթինգհեմ Ֆորեսթը» որոշել է երկրորդ շանս տալ Սթիվ Կուպերին

«Նոթինգհեմ Ֆորեսթը» որոշել է առայժմ չհեռացնել գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերին։

Երկուշաբթի «Ֆորեսթը» 4:0 հաշվով պարտվեց «Լեսթերին» և նահանջեց Պրեմիեր լիգայի աղյուսակի վերջին հորիզոնական:

Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ Կուպերը հեռացման եզրին է, և «Լիվերպուլի», «Չելսիի», «Նյուքասլի» և «Էվերթոնի» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը անվանվեց նրա ամենահավանական փոխարինողը։

Այնուամենայնիվ, BBC-ին հայտնի դարձավ, որ ճգնաժամային բանակցություններից հետո «Ֆորեսթի» ղեկավարները որոշել են ավելի շատ ժամանակ տալ Կուպերին: Սրանով «անտառապահները» ցույց են տալիս իրենց վստահությունը Սթիվին, ով անցյալ մրցաշրջանում ակումբը վերադարձրեց Պրեմիեր լիգա 23 տարվա ընդմիջումից հետո:

Միևնույն ժամանակ «Ֆորեսթը» մարզական տնօրեն նշանակեց Ֆիլիպո Ջիրալդիին, ով 9 տարի անցկացրեց «Ուոթֆորդում»՝ որպես գլխավոր սկաուտ և տեխնիկական տնօրեն։

Բացի այդ, եթե կարելի է հավատալ շշուկներին, ապա «Սիթի Գրաունդ» ակումբը, որն ամռանը 145 մլն ֆունտ է ծախսել 21 խաղացողների վրա, հետ է կանչել Կուպերի համար նոր պայմանագրի առաջարկը: